Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Օհանյանը կմասնակցի Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին

21.10.2013, 16:29
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Օհանյանը կմասնակցի Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախարարը կմասնակցի հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք  Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին:

Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:-0-