Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀ ԱԺ խոսնակն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

14.10.2013, 11:02
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հոկտեմբերի 14–ին կայանալիք  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ խոսնակն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հոկտեմբերի 14–ին կայանալիք  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Համագումարի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին  ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում:

Բրյուսելում նախատեսված է նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հանդիպումը  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի հետ: –0–