Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ՊՆ–ն պատրաստ է պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների փոխանակման հարցում

04.02.2015, 12:47
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո  համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների  փոխանակման հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ ՊՆ–ն պատրաստ է պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո  համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների  փոխանակման հարցում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո  համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների  փոխանակման հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ հանդիպման ժամանակ։

Տոնոյանը նաև նշել է, որ դա ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը:

Զրուցակիցները քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները։

Տոնոյանն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-