Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՐԱՏԱՊ. Խորհրդարանականների մեծամասնությունը ձախողել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը

13.11.2013, 13:07
ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը չորեքշաբթի նիստի ժամանակ ձախողել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի օրինագծի քվեարկությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՀՐԱՏԱՊ. Խորհրդարանականների մեծամասնությունը ձախողել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը չորեքշաբթի նիստի ժամանակ ձախողել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի օրինագծի քվեարկությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Օրինագծի քվեարկությունը բոյկոտել է խորհրդարանի խմբակցությունների մեծ մասը, մասնավորապես` Հայաստանի հանրապետական կուսակցության և ՕԵԿ–ի կոալիցիոն խմբակցությունները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցությունը։

Օրինագծին կողմ է քվեարկել նիստին ներկա գտնվող 109 պատգամավորից 10 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել։–0–