Հայոց ցեղաասպանության զոհերի հիշատակի սգո ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդի Հավերժական կրակի մոտ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղաասպանության զոհերի հիշատակի սգո ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ։
Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակը դնելուց հետո հնչեց Հայաստանի պետական օրհներգը դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ։
Արարողությանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։
Հուշահամալիրում են ավելի քան 40 արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` խորհրդարանների, կառավարությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դեսպաններ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:42 24.04.2015