Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Պուտինը ժամանել է Գյումրի

02.12.2013, 14:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Գյումրի, որտեղ կմասնակցի Հրազդանի ՋԷԿ հինգերորդ բլոկի շահագործման մեկնարկի արարողությանը, կայցելի 102–րդ ռուսական ռազմակայան, իսկ այնուհետև կուղևորվի Երևան` մասնակցելու հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կայանալիք բանակցություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Պուտինը ժամանել է Գյումրի
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Գյումրի, որտեղ կմասնակցի Հրազդանի ՋԷԿ հինգերորդ բլոկի շահագործման մեկնարկի արարողությանը, կայցելի 102–րդ ռուսական ռազմակայան, իսկ այնուհետև կուղևորվի Երևան` մասնակցելու հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կայանալիք բանակցություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Գյումրի մեկնելուց հետո ռուս առաջնորդն անմիջապես տեսակոնֆերանսի ռեժիմով կմասնակցի Հրազդանի ՋԷԿ–ի հինգերորդ բլոկի շահագործման մեկնարկի  արարողությանը։

ՌԴ նախագահը կմասնակցի Սոչիում կայանալիք օլիմպիադային նվիրված դրոշմանիշների մարման միջոցառմանը։ Այնուհետև նա կայցելի  ռուս–հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին, ռուսական ռազմակայան և ծաղկեպսակ կդնի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Օրվա երկրորդ կեսին Պուտինը կուղևորվի Երևան, որտեղ հայ գործընկերոջ հետ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բարձր մակարդակով տեղի ունենալիք բանակցություններից հետո Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություններ կանեն մամուլի համար։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տվյալների` պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, այդ թվում առևտրատնտեսական և մշակութային մարդասիրական ոլորտներում։ Կողմերը կարծիքներ կփոխանակեն սեպտեմբերի 3–ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյանի այցից հետո ձեռք բերված համաձայնագրերի իրագործման ընթացքի, ինչպես նաև հետագայում Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու հետագա քայլերի մասին։ Ակնկալվում է մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում։ –0–