Սահմանի անվտանգությունը մեր ապագայի անվտանգությունն է. վարչապետ
26.04.2019,
16:23
Սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունը»: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետություն ասելով առաջին հերթին մենք նկատի ունենք մեր երկրի սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր տեղն արևի տակ, ապագայի և անցյալի մասին մեր պատկերացումը։