Ռուսական կողմը շահագրգռված է Գյումրիում կատարված հանցագործության մարնամասների շուտափույթ բացահայտմամբ. Վոլինկին

Ռուսական կողմը շահագրգռված է Գյումրիում կատարված հանցագործության մարնամասների շուտափույթ բացահայտմամբ. Վոլինկին

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական կողմը շահագրգռված է Գյումրիում կատարված հանցագործության մարնամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելով, երկուշաբթի ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։

Ոստիկանության տվյալներով, երկուշաբթի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

«Ռուսաստանի դեսպանը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ և նշել է ռուսական կողմի շահագրգռվածությունը հանցագործության մանրամասների շուտափույթ բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նա ընդգծեց, որ Գյումրիի ռուսական ռազմակայանի ղեկավարությունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և օժանդակում է քննությանը»,– ասվում է հաղորդագրությունում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:15 12.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×