Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

ՀՀ ոստիկանապետը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկեց հանուն զարգացման

06.12.2015, 10:59
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կիրակի լրագրողներին հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկել է հանուն զարգացման։
ՀՀ ոստիկանապետը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկեց հանուն զարգացման

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կիրակի լրագրողներին հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկել է հանուն զարգացման։

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։

Գասպարյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել սահմանադրական բարեփոխումները, սակայն, նրա խոսքով, Սահմանադրությունը Մայր օրենքն է, և դրանից շատ բան է կախված։

Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։ –0–