Հայտնի է ոստիկանապետերի ազատման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել, գրում է «Ժողովուրդը»։
Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը։
Թերթի տեղեկություններով՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել Է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա է եղել նաև հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը։
«Այսինքն` եթե ոստիկանապետը «հաց է կիսում» քրեական հեղինակության հետ, բնական է՝ չի կարող օրենքով իրեն վերապահված պարտականությունները պատշաճ կատարել», գրում են հոդվածի հեղինակները։
Թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի վարչության բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը։ Այս տեղեկությունը թերթինհաստատել են ոստիկանության հասարակայնությաև հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ժողովրդի» աղբյուրների համաձայն՝ Տիտանյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ վերջինիս տեսել են «Շանգրիլա» խաղատանը՝ «գումար խաղալիս»։–0–