Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+34

Ռուսաստանը կարող է կրկին սահմանափակումներ մտցնել վրացական արտահանման նկատմամբ` ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո

20.03.2014, 18:41
Ռուսաստանը կարող է կրկին սահմանափակումներ դնել վրացական ապրանքների արտահանման նկատմամբ` 2014 թվականին Վրաստանի և ԵՄ–ի միջև ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո, կարծում է Լևան Միքելաձեի հիմնադրամի փորձագետ Գեորգի Գոգսաձեն։
Ռուսաստանը կարող է կրկին սահմանափակումներ մտցնել վրացական արտահանման նկատմամբ` ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կարող է կրկին սահմանափակումներ դնել վրացական ապրանքների արտահանման նկատմամբ` 2014 թվականին Վրաստանի և ԵՄ–ի միջև ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո, կարծում է Լևան Միքելաձեի հիմնադրամի փորձագետ Գեորգի Գոգսաձեն։

«Երբ Վրաստանն ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ–ի հետ, ապա Մոսկվան դժվար թե պահպանի Վրաստանի համար արտաքին առևտրային հարաբերությունների բարենպաստ մակարդակը»,– ասել է Գոգսաձեն «ՆԱՏՕ–ի գործընկերությունը Հարավային Կովկասում. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային համաժողովի ընթացքում, որն անցկացվում է մարտի 20-21–ին Երևանում։

Ըստ նրա` իր կանխատեսումները հիմնված են Ռուսաստանի կողմից այն բոլոր երկրներին բազմիցս ուղղված նախազգուշացումների վրա, որոնք ծրագրում են ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, ինչի համար «ստիպված կլինեն գին վճարել»։

Փորձագետը նշեց, որ ներկայում Վրաստանն առավել արգասաբեր տնտեսական փոխգործակցություն ունի ԱՊՀ երկրների և Թուրքիայի հետ, մասնավորապես, 2013 թվականին ԱՊՀ երկրների հետ Վրաստանն ունեցել է 29 տոկոսով արտահանման հավելաճ նախորդ տարվա համեմատ։

«Թեև ԵՄ երկրների հետ սարսափելի առևտրային հաշվեկշիռ է` 4 անգամ քիչ ենք արտահանում, քան ներկրում ենք»,– նկատեց նա։

Գոգսաձեն հատկապես նշեց Ռուսաստանի հետ առևտրի ռեկորդային աճը։ «Ոչ պաշտոնական առևտրային էմբարգոյի չեղյալ հայտարարելուց հետո Վրաստանը Ռուսաստան է արտահանում իր ավանդական արտադրանքի բոլոր տեսակները` Բորժոմի, գինի, ցիտրուսային մրգեր, ինչը հանգեցրել է առևտրային պակասուրդի կրճատմանը»,– ավելացրեց նա։

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ:–0–