«Ոչ» ընդդիմադիր ճակատը հայտնում է «լրացուցիչ ցուցակների» հետ կապված կեղծումների մասին
06.12.2015,
17:05
«Ոչ» ընդդիմադիր ճակատի համատեղ շտաբը կիրակի հայտարարություն է տարածել, որում մատնանշել է Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում տեղ գտած կեղծումներ` կապված ընտրողների «լրացուցիչ ցուցակների» հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ոչ» ընդդիմադիր ճակատի համատեղ շտաբը կիրակի հայտարարություն է տարածել, որում մատնանշել է Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում տեղ գտած կեղծումներ` կապված ընտրողների «լրացուցիչ ցուցակների» հետ։
««Ոչ» ընդդիմադիր ճակատի համատեղ շտաբն ընտրատեղամասերից «լրացուցիչ ցուցակների» վերաբերյալ ահազանգեր է ստանում։ Այդ ցուցակները պետք է նախապես կազմված լինեին այն հայտատուների դիմումների հիման վրա, ովքեր հանգամանքների բերումով այդ օրը չեն կարողանա լինել բնակութայն վայրում, որ հնարավոր լինի նրանց քվեարկությունն ապահովել այդ պահին գտնվելու վայրում։ Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված է մեծ թվով գյուղացիներ, ովքեր Երևանում քվեարկելու իրավունք են ստացել»,– ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասի «լրացուցիչ ցուցակում» հայտնվել են կոնկրետ գյուղական համայնքի տասնյակ ընտրողներ։
«Դա նշանակում է, որ մենք գործ ունենք նախապես ծրագրած կեղծման հետ։ Հատկանշական է, որ այդ պահին «լրացուցիչ ցուցակներով» քվեարկողների ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է սովորոկան ցուցակներով ընտրողների թիվը»,– ասվում է փաստաթղթում։
«Ոչ» ճակատը կոչ է անում Ոստիկանությանը, ԿԸՀ–ին և Դատախազությանն ուշադրություն դարձնել տվյալ փաստին։
«Այդ անօրինականության պատասխանատվությունը պետք է ստանձնի, նախևառաջ, Ոստիկանությունը, որը կազմել է այդ ցուցակները, ինչպես նաև ԿԸՀ–ն և Դատախազությունը, որոնք համապատասխան վերահսկողություն չեն իրականացրել»,– ասվում է հայտարարությունում։
Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։
Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–