Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը Թբիլիսում մասնակցում է ՆԱՏՕ–ի խորհրդաժողովին

09.06.2015, 14:08
Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը Թբիլիսում մասնակցում է ՆԱՏՕ–ի խորհրդաժողովին
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Համաժողովի նպատակն է Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկերներ պետությունների միջև 2014թ. Ուելսի գագաթաժողովում համաձայնեցված «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կենսագործման շուրջ կարծիքների փոխանակումը:

Նոր նախաձեռնությունը միտված է համատեղ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար գործընկեր պետությունների զինված ուժերի անձնակազմի կրթության և ստորաբաժանումների պատրաստության համար բարենպաստ հնարավորությունների ապահովմանը:

Հայկական պատվիրակության պաշտոնական այցը կսկսվի հունիսի 10-ին, համաժողովի ավարտից հետո: -0-