Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Դիպուկահարի կողմից արձակված կրակոցից ղարաբաղցի զինվոր է զոհվել

25.12.2015, 16:27
Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը, հայտբում է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության կայքը:
 Դիպուկահարի կողմից արձակված կրակոցից ղարաբաղցի զինվոր է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը, հայտբում է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության կայքը:

Հաղորդագրության համաձայն, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Վերջին երկու օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօր կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ»,-ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:-0-