Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ադրբեջանի կողմից Սաֆարովի ներումն ուղղված է Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի ապակայունացմանը. ՀՀ ԱԳՆ ղեկավար

04.09.2012, 14:34
Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, ներման արժանացնելու նպատակներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ապակայունացումն է, հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, ներման արժանացնելու նպատակներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ապակայունացումն է, հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:

«Այդ միջադեպը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Սակայն բանակցություններից դուրս գալու և դրանք դադարեցնելու փորձերն արվում են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողմից: Եվ այդ գործարքը (Սաֆարովի արտահանձնումը) նույնպես ուղղված է հատկապես դրան»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Նալբանդյանը:
Ըստ Նալբանդյանի՝ հատկապես Ադրբեջանն է մշտապես մերժում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, մասնավորապես՝ շփման գծից դիպուկահարներին հանելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներմուծման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ վերջին տարիներին չի փոխել իր գործելաոճը և  շարոինակում է իր ռազմատենչ հայտարարությունները, սպառնալիքները,  նորանոր սադրանքները շփման գծում, աննախադեպ կերպով ավելացնում է ռազմական բյուջեն: 

«Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար»,- ավելացրեց նա: --0--