Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ադրբեջանը սահմանում մոտ 30 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

23.08.2016, 10:33
Ադրբեջանական ԶՈՒ–ն օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը սահմանում մոտ 30 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական ԶՈՒ–ն օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-