Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Աղվան Հովսեփյանը նշանակվել է միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

25.09.2013, 14:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Աղվան Հովսեփյանը նշանակվել է միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել  ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Հանձնաժողովը ստեղծված է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կառույցը ստեղծվում է  Հանրապետության կառավարությանն առընթեր գործող ՀՀ ոստիկանության քննչական մարմինների և Պետեկամուտների կոմիտեի հիման վրա։

Հանձնաժողովը պետք է մշակի և նախագահի աշխատակազմին ներկայացնի  միասնական քննչական մարմնի կարգավորման և աշխատանքի համար անհրաժեշտ օրինագծերը։

Հրամանագրում նաև նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների ուժի մեջ մտնելը պետք է  մշակի համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով:

Հանձնաժողովի կազմում, մասնավորապես, ընդգրկված են` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանը, ոստիկանության պետի տեղակալ, Գլխավոր քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը։

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 13-ին լքել էր պաշտոնը`իր վեցամյա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ։Աղվան Հովսեփյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1974 թվականին: Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում` որպես քննիչ:

1998 -1999 թթ.–ներին եղել է ՀՀ գլխավոր դատախազ, 1999 - 2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նախագահի հրամանով` 2004 թվականի մարտի յոթից կրկին նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազ, խորհրդարանի կողմից վերանշանակվել է 2007 թվականի սեպտեմբերի 13–ին։ -0-