Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԱԳՆ. Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ 13 քաղաքացիներն այսօր կարող են հայրենիք վերադառնալ

22.03.2013, 20:21
Հայաստանի տասներեք քաղաքացիները, ովքեր երկար ժամանակ չէին կարողանում մեկնել Հռոմի օդանավակայանից, այսօր կարող են հայրենիք վերադառնալ, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԱԳՆ. Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ 13 քաղաքացիներն այսօր կարող են հայրենիք վերադառնալ
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տասներեք քաղաքացիները, ովքեր երկար ժամանակ չէին կարողանում մեկնել Հռոմի օդանավակայանից, այսօր կարող են հայրենիք վերադառնալ, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, քաղաքացիները երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառնան Երևան։

Նախարարությունից հերքում են Իտալիայում Հռոմի
օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին տեղեկատվությունը, մասնավորապես այն մասին, որ նրանց փակում են սենյակներում և սննդով չեն ապահովում։

ԱԳՆ հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, ովքեր վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժօգնության և կապի միջոցների հետ կապված որևիցե խնդիր չունեն։

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը նշել է, որ հնարավոր է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ուժի գործադրման մեկ կամ երկու դեպք լինի, սակայն ընդհանուր առմամբ հայերն իրենց լավ են զգում Հռոմի օդանավակայանում։

Հռոմի օդանավակայանի ոստիկանության պետը հաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները և վստահեցրել է, որ մինչև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։ –0–