Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Զոհրաբ Մնացականյանն ազատվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՄԱԿ–ում մշտական ներկայացուցիչ

22.04.2014, 12:05
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Զոհրաբ Մնացակայնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք), հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Զոհրաբ Մնացականյանն ազատվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՄԱԿ–ում մշտական ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Զոհրաբ Մնացակայնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք), հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մնացականյանը ՄԱԿ–ին առընթեր մշտական ներկայացուցչությունում փոխարինեց Կարեն Նազարյանին, ով այդ պաշտոնից հեռացել է նախագահի մեկ այլ հրամանագրին համապատասխան։
Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ–ում համակարգում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։

Ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-