Հայաստանի խորհրդարանը սկսել է 2015թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկումը
11.11.2014,
16:45
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի լիագումար նիստում սկսել է 2015 թվականի պետական բյուջեի քննարկումները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի լիագումար նիստում սկսել է 2015 թվականի պետական բյուջեի քննարկումները։
Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթի հիմքում ընկած են 2015-2017 թվականի միջնաժամկետ պետական ծախսերի ծրագրի դրույթները։
«Բյուջեն, նախևառաջ, կարելի է իրատեսական անվանել»,– ասաց նախարարը։
Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, 2015 թվականի Հայաստանի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 22 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրլն 337 մլրդ դրամ։ 2015 թվականի պետբյուջեի պակասուրդը ծրագրված է 116.6 մլրդ դրամի չափով։
Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերը 2015 թվականին կկազմեն մոտ 385.6 մլրդ դրամ, ինչը շուրջ 23.5 մլրդ դրամով ավելի կլինի 2014 թվականի նույն ցուցանիշից։
Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ իրական աճը ծրագրված է 4.1 տոկոսի մակարդակում, ՀՆԱ անվանական ծավալը կկազմի 4867.5 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` 3.3 տոկոս։ (1 դոլարը` 414,95 դրամ)։--0—