Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Արցախում

07.05.2014, 18:35
ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունը մայիսի 8–ին երկօրյա այցով կմեկնի ԼՂՀ, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Արցախում
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունը մայիսի 8–ին երկօրյա այցով կմեկնի ԼՂՀ, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի օրվան, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան, ինչպես նաև Շուշիի ազատագրման 22–րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ–ում մայիսի 9–ին եռատոն է նշվում։–0–