Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները

06.05.2015, 12:54
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն` Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիները կկարողանան հայրենիքում 13 տոկոսի շահութահարկ վճարել։
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն` Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիները կկարողանան հայրենիքում 13 տոկոսի շահութահարկ վճարել։

Օրինագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ` 16–ը, 21–ը ձեռնպահ է մնացել։

Ինչպես նախօրեին օրինագիծը ներկայացնելիս նշել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, փոփոխությունները խթան կդառնան երկրում հայ քաղաքացիների գրանցման համար, ովքեր վարձակալության հիմունքներով աշխատում են արտերկրում, դա թույլ կտա նրանց եկամտահարկ վճարել Հայաստանում։

Դրա համար նախատեսված է եկամտահարկի տոկոսադրույքը նվազեցնել` դարձնելով 13 տոկոս։ Միաժամանակ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» օրենքում։ Այդ փոփոխությունները թույլ կտան արտահանողներին չսահմանափակվել միայն տեղական արտադրանքով, իրականացնել տարանցիկ մատակարարումներ, այդ թվում նաև վերամշակման և վերաարտահանման նպատակով` արտերկրում իրենց աշխատողների ներգրավմամբ։

Միրումյանը նշեց, որ որոշումը կանդրադառնա միայն այն ընկերությունների վրա, որոնք ունեն ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագիր։ Նա ընդգծեց, որ փոփոխություններն ուղղված են երկրում արտահանման զարգացումը խթանելուն։ «Այսպիսով կառավարությունը խրախուսում է Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիներին, որպեսզի նրանք գրանցվեն և եկամտահարկը վճարեն հայրենիքում», – ասաց Միրումյանը։

ՀՀ ԱԺ–ն մարտի 3–ին օրինագիծ էր ընդունել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսում է Հայաստանի խոշոր արտահանողների համար շահութահարկի տասնապատիկ նվազեցում (մինչև 2 տոկոս)։

Արտոնություններից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ունեն կառավարության կողմից հաստատված արտահանման իրականացման ծրագիր, որի տարեկան ծավալը պետք է կազմի նվազագույնը 50 մլրդ դրամ։ Միաժամանակ միջոցները պետք է այդ ժամանակահատվածի ընթացքում երևան հայկական ռեզիդենտ բանկերում բացված ընկերության հաշիվների վրա։ –0–