ԱՄՆ դեսպան. Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին ետ քայլ է կատարվել
10.03.2015,
12:50
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ դա մեկ քայլ ետ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ դա մեկ քայլ ետ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին:
«Ցանկացած ժողովրդավարության համար անհրաժեշտ է ընդդիմություն, որը կապահովի կառավարության հաշվետվողականությունը: Հայաստանի ուժեղ կողմերից մեկն ակտիվ քաղաքական ընդդիմությունն է: Առանձին քաղաքական կուսակցությունների ներքին կշռադատումները մեկնաբանելուց զերծ կմնանք, սակայն մենք մտահոգված էինք վերջին դեպքերով, որոնց ընթացքում կառավարությունը կարծես թե օրենքի ընտրովի կիրառման համար թիրախ էր ընտրել ընդդիմությանը և կիրառում էր պետական ռեսուրսներ քաղաքական նպատակի հասնելու համար: Արդյունքը կարծես եղավ մեկ քայլ ետ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին»,- ասել է Միլսը galatv.am-ին տված հարցազրույցում։
Փետրվարի կեսերին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։
Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։
Մարտի 5-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ համագումարի ժամանակ ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում։--0--