Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

ԱՄՆ–ն ընդլայնել է պատժամիջոցները Կովալչուկի, Ռոտենբերգների, Տիմչենկոյի և Յակունինի վրա

20.03.2014, 20:03
Ամերիկյան իշխանություններն ընդլայնել են այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ` ընդգրկելով դրանում «Ռոսիա» բանկի համասեփականատեր Յուրի Կովալչուկին, ՌԵ ղեկավար Վլադիմիր Յակունինին, գործարարներ Բորիս և Արկադի Ռոտենբերգներին և Գենադի Տիմչենկոյին։ Դրա մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի նյութերում։
ԱՄՆ–ն ընդլայնել է պատժամիջոցները Կովալչուկի, Ռոտենբերգների, Տիմչենկոյի և Յակունինի վրա
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան իշխանություններն ընդլայնել են այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ` ընդգրկելով դրանում «Ռոսիա» բանկի համասեփականատեր Յուրի Կովալչուկին, ՌԵ ղեկավար Վլադիմիր Յակունինին, գործարարներ Բորիս և Արկադի Ռոտենբերգներին և Գենադի Տիմչենկոյին։ Դրա մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի նյութերում։

Ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիների ցուցակում, որոնց արգելվել էր մուտքն ԱՄՆ և ում ակտիվները Միացյալ Նահանգների տարածքում կսառեցվեն, միայն քաղաքական գործիչներ էին։ Բացի այդ, ներկայում պատժամիջոցներ են ներդրվել նաև «Ռոսիա» բանկի նկատմամբ։ -0-