Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ճանապարհը. Թուրքիայի ԱԳՆ

17.02.2015, 21:05
Անկարան նախկինի պես հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություններին, որոնք ստորագրվել են Թուրքիայի և Հայաստանի միջև 2009թ.–ի հոկտեմբերին, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անկարան նախկինի պես հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություններին, որոնք ստորագրվել են Թուրքիայի և Հայաստանի միջև 2009թ.–ի հոկտեմբերին, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ որոշել է խորհրդարանից հետ կանչել երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայ–թուրքական արձանագրությունները։ Նրա խոսքով` արձանագրությունների ստորագրման պահից անցել է գրեթե վեց տարի, սակայն դրանք արդյունք չեն տվել։

Բիլգիչը հայտարարել է, որ Երևանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունները հետ կանչելու որոշում է ընդունել, որպեսզի Թուրքիային մեղադրելու առիթ ստեղծի Օսմանյան կայսրությունում 1915թ.–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հարյուրամյակի նախաշեմին։ Նա արձանագրությունները հետ կանչելու որոշումը որակել է «սխալ և անհաջող», իսկ Երևանի դիրքորոշումը` «անհետևողական և ոչ անկեղծ»։

«Թուրքիան համաձայն չէ հայկական կողմի դիրքորոշման հետ և կշարունակի հարաբերությունների կարգավորման ուղին», – ավելացրել է Թուրքիայի ԱԳՆ–ի մամուլի քարտուղարը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում էին։–0– Ա.Թ