Առանց Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում խորհրդանշական առաջընթացի հայ–թուրքական հարաբերություններում առաջխաղացում չի լինի. քաղաքագետ
08.04.2013,
14:11
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջխաղացում չի լինի առանց Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում խորհրդանշական առաջընթացի, կարծում է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջխաղացում չի լինի առանց Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում խորհրդանշական առաջընթացի, կարծում է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը
«Այժմ բոլորս գիտենք, թե որտեղ է գտնվում հայ–թուրքական արձանագրությունների վավերականացման հիմնական խոչընդոտը»,– երկուշաբթի «Նովոստի» միջազգային ասուլիսի ժամանակ հայտնեց նա։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Փաստաթղթերի վավերականացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում գտնվում է սառեցված վիճակում։
Միհրանյանը նշեց նաև, որ երբ 2009թ.–ին ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները, շատ դիվանագետներ և փորձագետներ իրենց զարմանքն արտահայտեցին, թե ինչպես հայկական դիվանագիտությանը հաջողվեց միմյանցից տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, որոնք բոլորին անքակտելիորեն կապված էին թվում։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի նկատմամբ արտաքին ուժերի` մասնավորապես ԱՄՆ–ի, հնարավոր ճնշմանը` հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման նպատակով, ապա փորձագետը հայտարարեց, որ գերտերությունները կրկին կմիջամտեն միայն այն դեպքում, եթե վստահ լինեն գործընթացի հաջողության հարցում։--0--