Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ կանի Արցախի հզորացման համար. վարչապետ

25.06.2014, 12:19
Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն ամեն ինչ կանի Արցախի հզորացման համար, լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ կանի Արցախի հզորացման համար.  վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն ամեն ինչ կանի Արցախի հզորացման համար, լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջև խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի և մենք ունենանք հզոր Արցախ և´ անվտանգության, և´ տնտեսության զարգացման առումով», - նշել է Հովիկ Աբրահամյանը` ամփոփելով Արցախ կատարած իր աշխատանքային այցի արդյունքները։

Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են»,- նշեց Աբրահամյանը:

Հեռանկարային առումով վարչապետը բարձր է գնահատել Արցախի կառավարության աշխատանքը. «Կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաև անվտանգության խնդիրները լուծել»,- նկատել է Աբրահամյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և պաշտոնատար այլ անձինք: --0--