Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արցախի ԱԳ նախարարը չի բացառում իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին

13.08.2019, 11:14
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
Արցախի ԱԳ նախարարը չի բացառում իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։

«Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին»,– գրել է Մայիլյանն իր Facebook–ում։

Նա կարծում է, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և ինքը պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

Մայիլյանը որոշել է չանտեսել համապետական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։

«Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը»,– գրել է Արցախի արտգործնախարարը։

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականին։ -0-