Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայաստանում ընտրողների թիվը կրճատվել է 1841-ով և կազմել 2 484 003 մարդ. ոստիկանություն

06.05.2012, 10:42
Հայաստանի ոստիկանությունն ընտրացուցակներից հանել է 1841 անուն, կիրակի ասաց Հայաստանի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Հայաստանում ընտրողների թիվը կրճատվել է 1841-ով և կազմել 2 484 003 մարդ. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունն ընտրացուցակներից հանել է 1841 անուն, կիրակի ասաց Հայաստանի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

«Մարտի 27-ից սկսած, երբ հրապարակվեցին ընտրացուցակները, մինչև մայիսի 5-ը ՀՀ ոստիկանությունն աննախադեպ աշխատանք է իրականացրել ընտրացուցակների անճշտությունները վերացնելու ուղղությամբ»: Մայիսի 5-ի դրությամբ ցուցակներում ընդգրկվել է 2 484 003 ընտրող»,- ասաց նա:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:

Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:
Հայաստանի օրենսդրության համաձայն, համամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը հայտնի կլինի մայիսի 7-ին 20:00-ից ոչ ուժ, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը՝ 14:00-ին:

Ընտրությանը կհետևեն ութ միջազգային առաքելություններ (647 դիտորդ), որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ), ԵԽԽՎ (37), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ դիտորդական առաքելությունը (151), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը՝ IFES-ը, (3), Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը ICES (20), Եվրախորհրդարանը (12), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (69), SILBA միջազգային կազմակերպությունը a(16), Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ (35), արտասահմանյան ԿԸՀ-ների ներկայացուցիչներ (24):

Տեղական դիտորդների քանակը նույնպես աննախադեպ է՝ ավելի քան 31 հազար մարդ:

ՀՀ Սահմանադրության համաձայն, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա ընտրություններն հաջորդող երրորդ հինգշաբթի՝ մայիսի 24-ին:--0-