Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Բադասյան. ՍԴ-ի կայացված որոշմամբ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել

05.09.2019, 16:21
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բադասյան. ՍԴ-ի կայացված որոշմամբ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«2 հոդվածի սահմանադրականություն է քննարկվել, և քրեական դատավարության օրենսգրքի135–րդ հոդվածի 2–րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը կալանքի հարցը քննարկելիս, սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել, ինչն առերևույթ կարող է վկայել, որ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել, այնուամենայնիվ, լուրջ չի լինի, եթե միանշանակ եզրահանգումներ անենք`եզրափակիչ մասից դատելով, առանց կարդալու պատճառաբանական հատվածը, ուղղակի հենց 135–րդ հոդվածի 2–րդ մասը հակասահմանադրական չի ճանաչվել»,– նշել է նախարարը։

Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Նրա խոսքով, եթե առկա էին անհնարինության մասին տվյալներ, ապա ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ:

«Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»,– ասել է նա։

Բադասյանն ընդգծել է նաև, որ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման:

Հայաստանի Սահմանադրական դատարանը նախօրեին հակասահմանադրական ճանաչեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքը։ Այդ մասին ասվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից հրապարական դատական որոշման մեջ։

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի ուսումնասիրել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: -0-