Բաքուն կարող է օգտվել Իրանի դեմ ուղղված հնարավոր պատերազմից` ղարաբաղյան հակամարտության խնդրին ուժային լուծում տալու համար. Եպիֆանցև
18.09.2013,
18:35
Ադրբեջանը կարող է փորձել օգտվել ԱՄՆ–ի և իր համախոհների` Իրանի դեմ ուղղված հնարավոր պատերազմից, որպեսզի ուժային ճանապարհով լուծի ղարաբաղյան հակամարտության հարցը, կարծում է «Alte et Certe» վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը կարող է փորձել օգտվել ԱՄՆ–ի և իր համախոհների` Իրանի դեմ ուղղված հնարավոր պատերազմից, որպեսզի ուժային ճանապարհով լուծի ղարաբաղյան հակամարտության հարցը, կարծում է «Alte et Certe» վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը։
Ըստ նրա, ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ Բաքուն նպատակ ունի միանալ Իրանի դեմ ուղղված կոալիցիային, որն իբր հաջողությամբ է պսակվելու, և դրա փոխարեն ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման կամ Իրանի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու հնարավորություն կստանա։
«Այդ ժամանակ, եթե մենք նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Հայաստանը շրջապատված կլինի թուրքական պետություններով, որոնց վերաբերմունքը ղարաբաղյան հարցի նկատմամբ հասկանալի է նաև Վրաստանի կողմից, որի հանդեպ Ադրբեջանը ազդեցության լուրջ գործիքներ ունի։ Այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղի կորուստը կլինի, սակայն որոշակի ժամանակավոր կանգառով»,–«Մեծ Կովկասը` սիրիական ճգնաժամի համատեքստում» թեմայով Երևան–Մոսկվա–Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում հայտնեց Եպիֆանզևը։
Միաժամանակ փորձագետը հայտնեց, որ եթե Իրանի դեմ ուղղված կոալիցիայի «փոքր հաղթանակի ընդունակ պատերազմի» հետ կապված ադրբեջանական իշխանությունների ծրագրերը ձախողվեն, ապա դա լուրջ սպառնալիք կհանդիսանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած իշխող վարչակարգի համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Միաժամանակ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր Արևելք–Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Իրանի նոր իշխանությունները միջուկային ծրագրի հարցում զիջումների կգնան միջնորդների «վեցնյակին»։
Միջազգային միջնորդների «վեցնյակը», որի կազմում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներ, 2003 թվականից ՄԱԳԱՏԷ–ի հետ համատեղ փորձում են հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցման, քանի որ դրանք կարող են վտանգ ներկայացնել միջուկային չտարածման ռեժիմին։–0–