«Բարև, Երևան» դաշինքը քվեարկում է մայրաքաղաքի կառավարման համակարգում փոփոխությունների համար
05.05.2013,
12:36
«Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 6/28 ընտրատեղամասում և հայտարարեց, որ իր ձայնը տվեց այն քաղաքական ուժին, որը կողմ է կառավարման համակարգում արմատական փոփոխություններին։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 6/28 ընտրատեղամասում և հայտարարեց, որ իր ձայնը տվեց այն քաղաքական ուժին, որը կողմ է կառավարման համակարգում արմատական փոփոխություններին։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Բարև, Երևան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները և Հայասանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը։
«Ես քվեարկեցի այս քաղաքական դաշինքի օգտին, և իմ ցանկությունն է, որպեսզի մեր քաղաքացիները դուրս գան կիսամոռացության վիճակից, ինչպես փետրվարին (նախագահական ընտրությունների ժամանակ) և քվեարկեն կառավարման նոր համակարգի օգտին»,– լրագրողներին ասաց Մարտիրոսյանը։
Նա անդրադարձավ նաև ընտրակաշառքների բաժանման թեմային` հայտարարելով, որ Երևանի ամբողջ տարածքում կաշառքների զանգվածային դեպքեր են գրանցվել։
«Երևանի ամբողջ տարածքում ընտրակաշառքներ են բաժանվել, և ոչ ոստիկանությունը, ոչ էլ Ազգային անվտանգության ծառայությունը չեն գրանցել այդ փաստը»,– ասաց նա` ավելացնելով, որ դա սպառնալիք է ազգային անվտանգությանը։
Միաժամանակ Մարտիրոսյանը հրաժարավեց մատնանշել, թե որ քաղաքական ուժերն են ընտրակաշառքներ բաժանում` հայտնելով, որ քվեարկությունը դեռ շարունակվում է, և ինքն այդ հարցին կանդրադառնա վաղը։
Միաժամանակ պատասխանելով լրագրողների հարցին` թեկնածուն ասաց, որ բազմիցս մատնանշել է ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի համախմբման հնարավորությունը։ Միաժամանակ նա ավելացրեց, որ նման համախամբումը կախված է նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կզբաղեցնեն և ինչպիսի վարքագիծ կդրսևորեն քաղաքական ուժերը քվեարկության օրը։
«Ես նաև վստահ եմ, որ դաշինքը, որն արմատական փոփոխություններ է առաջարկում, հնարավորություն ունի միայնակ մեծամասնություն ձևավորել»,– ասաց Մարտիրոսյանը։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–