Հայաստանը միջազգային անվտանգության ոլորտում համագործակցության շատ լավ օրինակ է ծառայում. Լիչ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը միջազգային անվտանգության ոլորտում բազմակողմանի համագործակցության հիանալի օրինակ է ծառայում, կարծում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
«ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը գործընկեր երկրներում ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունն է: Դաշինքի երկրորդ հիմնական նշանակությունը իր գործընկերներին աջակցելն է, որոնք ձգտում են հասնել միջազգային անվտանգության, իսկ Հայաստանը հենց նման երկիր է: Երևանը համագործակցության հիանալի օրինակ է ծառայում ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ միջազգային անվտանգության հարցերում», - ասաց Լիչը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Հայաստանը նաև ակտիվորեն նպաստում է ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը, որն աջակցում է միջազգային անվտանգությանը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:41 23.09.2014