Չեռնոգորիան շահագրգռված է Հայաստանի հետ ինտենսիվ կապերի զարգացման հարցում. Լուկշիչ
07.05.2013,
15:19
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Վերջին շրջանում արձանագրում ենք, որ Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները գնալով խորանում են: Քաղաքական մակարդակում այդ գործընթացներն ավելի արագ են զարգանում և մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան և խորանան նաև տնտեսական բնագավառում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Իգոր Լուկշիչի այցը կնպաստի տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Չեռնոգորիայի փոխվարչապետը նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգիռ է ինտենսիվ կապերի զարգացման գործում:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զրուցակիցները կարևորել են առաջիկայում կայանալիք հայ-չեռնոգորյան բիզնես ֆորումի անցկացումը, որը կխթանի երկկողմ գործարարների միջև կապերի սերտացմանն ու գործնական ծրագրերի իրականացմանը:
Տիգրան Սարգսյանը և Իգոր Լուկշիչը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Տեղեկացվել է, որ այդ նպատակով առաջիկայում երկու երկրների միջև կազմակերպվելու են չարտերային չվերթեր:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ հաջողությամբ ընթացող բանակցություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրներին:-0-