Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

18.02.2015, 13:19
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:

Դիտարկումը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:--0--