ՌԴ–ի դեմ գործող պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամի հարցը. եվրոպացիների մեծ մասի կարծիքը
24.12.2014,
12:05
Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդը (35%) կարծում է, որ Եվրամիության` Ռուսաստանի համար սահմանած պատժամիջոցները բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում։ Դրա վկայությունն են ICM Research ընկերության` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում անցկացված հարցման արդյունքները։ Հարցախույզն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդը (35%) կարծում է, որ Եվրամիության` Ռուսաստանի համար սահմանած պատժամիջոցները բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում։ Դրա վկայությունն են ICM Research ընկերության` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում անցկացված հարցման արդյունքները։ Հարցախույզն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով։
26 տոկոս է կազմել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր կարծում են, թե պատժամիջոցները դրական ազդեցություն կունենան Ուկրաինայի իրավիճակի լուծման հարցում։ 28 տոկոսը վստահ է, որ դրանք որևէ կերպ չեն ազդի ուկրաինական ճգնաժամի վրա։
Պատժամիջոցների դերի վերաբերյալ գնահատականները տարբեր երկրներում տարբեր են եղել։ Մեծ Բրիտանիայում հարցվածների 40 տոկոսը դրական է գնահատել պատժամիջոցների ազդեցությունը, 21 տոկոսը նշել է, որ դրանք բացասական են ազդել ուկրաինական ճգնաժամի վրա։։
Գերմանիայում հակառակը` 54 տոկոսը կարծում է, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել, 16 տոկոսի կարծիքով էլ` դրական են ազդել ուկրաինական ճգնաժամի վրա։
Ֆրանսիայի բնակիչների 37 տոկոսի կարծիքով` պատժամիջոցները որևէ դեր չեն խաղացել, 30 տոկոսի կարծիքով` բացասական են ազդել, իսկ 23 տոկոսն էլ կարծում է, որ դրական ազդեցություն են ունեցել։
ICM Research հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ից 17-ը։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001–ը` Մեծ Բրիտանիայում,1001–ը` Գերմանիայում, 1011–ը` Ֆրանսիայում)։-0-