Հայաստանն ամենամոտ ժամանակում ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա. Պուտին
01.07.2014,
18:01
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ կդառնա ամենամոտ ժամանակում, երեքշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ կդառնա ամենամոտ ժամանակում, երեքշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:
ՌԴ նախագահի խոսքով՝ ԵՏՄ-ն մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ-ի գործընկերների շրջանում:
«Արդեն ամենամոտ ժամանակում միության լիիրավ անդամ կդառնա Հայաստանը: Առաջխաղացման փուլում են Ղրղըզստանի հետ ընթացող բանակցությունները: Մենք բաց ենք ԱՊՀ-ի մյուս երկրների համար», - ընդգծել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև նշել է, որ ԵՏՄ-ն մնացած աշխարհից առանձնանալու փորձ չէ:
«Առաջ տանելով եվրասիական ինտեգրացիոն նախագիծը՝ մենք ոչ մի դեպքում չենք առանձնանում մնացած աշխարհից: Պատրաստ ենք ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարներ քննարկել ինչպես առանձին պետությունների, այնպես էլ տարածաշրջանային միավորումների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ», - ասել է Պուտինը:
Երեքշաբթի ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը նախօրեին ուղարկել է միջպետական համաձայնեցման, միաժամանակ նա չի նշել փաստաթղթի ստորագրման կոնկրետ ժամկետները , սակայն ասել է, որ միջպետական համաձայնեցման ընթացակարգը երկար չի տևի:
Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում:-0- Ա.Թ.