Սուլեյմենով. ԵՏՄ երկրների ֆինանսական շուկաների ինտեգրման գործընթացը ճանապարհի ամենասկզբում է գտնվում
03.04.2015,
12:45
ԵՏՄ երկրների ֆինանսական շուկաների ինտեգրման գործընթացն ուղու ամենասկզբում է, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմենովը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների ֆինանսական շուկաների ինտեգրման գործընթացն ուղու ամենասկզբում է, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմենովը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
«20 տարվա ընթացում մենք ընթացել ենք թեև զուգահեռ, բայց մի փոքր տարբեր ուղիներով և, համապատասխանաբար, այժմ մեր օրենսդրության համադաշնակեցման ուղու ամենասկզբում ենք, որպեսզի այն բերենք ֆինանսական ընդհանուր շուկայի»,– ասաց նա։
Սուլեյմենովը նշեց, որ քննարկումների օրակարգում 12 հիմնական հարցեր են, որոնց թվում «բրոքեր–դիլեր» փորձնական ծրագրի քննարկումն է։
«Մենք որոշել ենք ընտրել պակաս զգայուն և կարգավորվող հատվածներ, որտեղ կապահովվեն ֆինանսական շուկայի ազատությունն ու միասնականությունը։ Արդեն վաղուց ենք աշխատում նախագծի ուղղությամբ, այսօր քննարկելու ենք միմյանց ֆոնդային շուկաներ բրոքերների և դիլերների իրավաբանական ձևակերպումն ու փոխադարձ թույլտվության մասին համաձայնագիրը»,– ասաց Սուլեյմենովը։
Նաև, նրա խոսքով, կքննարկվեն ավելի գլոբալ համաձայնագրեր, այդ թվում` ֆինանսական շուկաներում գործունեության պայմանները, որոնք անհրաժեշտ է մոտեցնել նույնական կարգավորման համար։
«Այդ հարցում տարաձայնություններ կային կողմերի միջև, սակայն հուսով եմ, որ այսօր հնարավոր կլինի լուծել դրանք»,- ասաց Սուլեյմենովը։
Նա նշեց նաև, որ նիստում կքննարկվի ավտոքաղաքացիական պատասխանատվության ոլորտում ապահովագրական պրոդուկտի ստեղծման նախագիծը։
«Մենք մեծ խնդիրներ ունենք, որոնք, հնարավոր է, պակաս են անդրադառնում հայ ավտոփոխադրողների վրա Ռուսաստանի հետ ուղիղ սահմանի բացակայության պատճառով, բայց ղազախ փոխադրողները ղազախա–ռուսական սահմանը հատելիս բարդություններ են ունենում»,– ասաց Սուլեյմենովը։
Ըստ նրա` աշխատանքային խումբն արդեն մշակել է առաջարկությունների փաթեթ, որն այսօր կքննարկվի, այդ թվում` հարցի լուծման օրենսդրությունների շտկման գծով։
Կոլեգիայի անդամը հայտնեց նաև, որ կներկայացվի արժութային կարգավորման և արժութային վերահսկողության հաշվետվություն, որը պետական կարգավորման կարևոր տարր է և ճիշտ կարգավորման դեպքում կարող է կապիտալի դուրսբերման արտոնագիր ստանալու, արտահանման հասույթի վաճառքի արգելքները հանել։
Նաև կներկայացվեն այլ պետություններրի քաղաքացիների հաշիվների բացման հնարավորությունները և առկա արգելքները, որոնք կապված են ոչ միայն բանկային օրենսդրության, որքան միգրացիոն վերահսկողության հարցերի հետ, ինչպես, օրինակ, միգրացիոն քարտի տրամադրման, հաշիվ բացելու համար անձնագրի փոխանցման և ապոստիլավորման անհրաժեշտությունը։
«Դրանք պարզ հարցեր են, որոնք, այնուամենայնիվ, Միության երկրների տարածքում ֆինանսական ծառայություններ ստանալու համար խոչընդոտ են դառնում։ Սակայն բոլոր երկրների տրամադրվածությունը ճիշտ է, մենք շարժվում ենք արժութային ռեժիմների ազատականացման ուղղությամբ, բայց արագությունն ու մոտեցումները կարող են որոշակիորեն տարբերվել»,– ասաց Սուլեյմենովը։ -0-