Հայաստանի կողմից ԵՏՄ-ն ընտրելու և երկրի ներքին անկայունության միջև ուղղակի կապ չկա. փորձագետ
13.02.2015,
18:33
Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության` հօգուտ ԵՏՄ-ի և երկրի ներքին անկայունության միջև ուղղակի կապ չկա, կարծում է Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության` հօգուտ ԵՏՄ-ի և երկրի ներքին անկայունության միջև ուղղակի կապ չկա, կարծում է Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը։
«Ուղղակի կապ դրա հետ չեմ տեսնում։ Ներքին որոշակի անկայունության պատճառներից մեկը նախագահական վարչակազմի կողմից Հայաստանում սահմանադրական բարեփոխում իրականացնելու փորձն է։ Դա որևէ կերպ կապված չէ եվրասիական ինտեգրման հետ»,– ասել է Եվսեևը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված առցանց հարցազրույցում։
«Այլ բան է, որ մի շարք արևմտյան պետություններ փորձում են օգտագործել այսօրվա խնդիրները Հայաստանի ապակայունացման համար։ Նրանք ունեն մեծ, ընդ որում բացասական փորձ այդ ոլորտում։ Այդ փորձերին ակտիվ դիմակայությունը և ռուսական, և հայկական փորձագիտական հանրության պարտքն է»,– ավելացրել է Եվսեևը։
Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստի ժամանակ` Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։
ՀՀ նախագահը նաև հանձնարարել է բացահայտել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի սիստեմատիկ բացակայության պատճառները։ 2013–2014 թթ.–ին տեղի ունեցած Ազգային ժողովի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նրան առաջարկել են ՀՀ նախագահի պաշտոնը, և Սարգսյանի արած հայտարարությունների պատճառն այն է, որ նա մերժել է այդ առաջարկը։
Հայաստանում 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ին Մայր Օրենքի բարեփոխումների հարցերով զբաղվող պրոֆեսիոնալ հանձնաժողովի ձևավորումից հետո սկսվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
2014 թ.–ի հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը նախատեսում է նաև անցում կառավարման խորհրդարանական ձևին։ Հայեցակարգի հեղինակները կարծում են, որ կառավարման կիսանախագահական ձևի պայմաններում պետության ղեկավարն օժտված է ոչ հավասարակշիռ լիազորություններով համաչափ քաղաքական պատասխանատվության բացակայության դեպքում։ Ընդդիմադիր ուժերը (բացի Դաշնակցությունից, որը խորհրդարանական հանրապետության կողմնակիցն է) հավանություն չեն տալիս նման փոփոխություններին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։
Առցանց մամուլի ասուլիսը կազմակերպվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։--0--