Հարցում. գերմանացիների 40 կողմ է հակառուսական պատժամիջոցները հանելուն

Հարցում. գերմանացիների 40 կողմ է հակառուսական պատժամիջոցները հանելուն

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հակառուսական պատժամիջոցները հանելուն կողմ է գերմանացիների 40 տոկոսը, միաժամանակ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը, «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research գործակալության անցկացրած հարցման արդյունքներով, կողմ է եվրոպացիների միայն 19 տոկոսը։

Գերմանիայի բնակիչների ավելի քան մեկ երրորդը (40%) և ֆրանսիացիների գրեթե մեկ երրորդը (31%) կողմ է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները հանելուն, իսկ Մեծ Բրիտանիայում այդ դիրքորոշումն ունի հարցվածների 17 տոկոսը, վկայում են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research գործակալության անցկացրած հարցման արդյունքները։

Հարցումներն անցկացվել են ICM Research–ի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 5-17–ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Մասնակիցների թիվը եղել է 3013 (1001–ը` Մեծ Բրիտանիայում, 1001–ը` Գերմանիայում, 1011–ը` Ֆրանսիայում)։

Ընդհանուր առմամբ, այդ երեք երկրների բնակիչների 29 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարել։ Իսկ դրանց խստացմանը կողմ է գերմանացիների 14 տոկոսը, ֆրանսիացիների 20 տոկոսը, ընդհանուր առմամբ` եվրոպացիների 19 տոկոսը։

Պատժամիջոցները նույն մակարդակում թողնելուն կողմ է բրիտանացիների 40 տոկոսը, գերմանացիների 38 տոկոսը և ֆրանսիացիների 36 տոկոսը։

Միաժամանակ, գերմանացիների 8 տոկոսը, ֆրանսիացիների 13 տոկոսը և բրիտանացիների 17 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին` պե՞տք է, արդյոք, հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, թե՞ թողնել նույն մակարդակում։

ICM Research–ի հարցումների տվյալներով` բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է ԵՄ–ի կողմից Ուկրաինայի ֆինանսավորմանը, քառորդից պակաս եվրոպացիներ կարծում  են, որ ԵՄ–ն ինքն է պատժամիջոցների որոշում ընդունել։ Եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցները չեն լուծի ուկրաինական ճգնաժամը։ Բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների կեսից ավելին ավելի անկախ ԵՄ է ցանկանում տեսնել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:46 23.12.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×