ԵվրԱզԷս–ի առաջնորդները խմբավորման լուծարման մասին համաձայնագիր են ստորագրել

ԵվրԱզԷս–ի առաջնորդները խմբավորման լուծարման մասին համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միավորման առաջնորդներն ինտեգրացիոն խմբավորման լուծարման մասին համաձայնագիր են ստորագրել։

ԵվրԱզԷս–ն ընդգրկում է հինգ երկիր` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Դրանցից առաջին երեքը մայիսին ԵՏՄ մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականին։ Միությանը մտադիր են անդամակցել նաև Հայաստանն ու Ղրղզստանը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հիշեցրել է, որ ԵվրԱզԷս–ի գործառույթների զգալի մասն արդեն փոխանցվել է ԵՏՄ–ին, բազմաթիվ համաձայնագրեր վերաձևակերպվել են պայմանագրային փաստաթղթերի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, իսկ այն ոլորտներում, որոնք չեն ենթարկվում ԵՏՄ կարգավորմանը, նախագծերի իրագործումը կշարունակվի միջպետական մակարդակով։  
Եվրասիական տնտեսական միավորման պետությունների ղեկավարներն ուրբաթ «Եվրասիական տնտեսական միավորման գործունեության դադարեցման» վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև ԵվրԱզԷս մարմինների գործունեության դադարեցման հետ կապված միջոցառումների մասին որոշում ստորագրեցին։

Մի շարք փաստաթղթեր են ստորագրվել նաև խմբավորման, մասնավորապես, 2013 և 2014 թվականների բյուջեի կատարողականի մասին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:53 10.10.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×