Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Ադրբեջանի կողմից երրորդ կողմին հանձնված գերին վերադարձել է հայրենիք

02.10.2014, 14:55
Նախորդ տարի Ադրբեջանում գերեվարված և երրորդ երկիր փոխանցված Հակոբ Ինջիղուլյանը հինգշաբթի լույս գիշերը վերադարձել է հայրենիք:
Ադրբեջանի կողմից երրորդ կողմին հանձնված գերին վերադարձել է հայրենիք
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ տարի Ադրբեջանում գերեվարված և երրորդ երկիր փոխանցված Հակոբ Ինջիղուլյանը հինգշաբթի լույս գիշերը վերադարձել է հայրենիք:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, Ինջիղուլյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնել է, որ դա իր կամավոր որոշումն է, և ինքը մտադիր է մնացած ինն ամիսը ծառայել Զինված ուժերում: Նա պատմել է նաև, որ ադրբեջանական գերությունում ենթարկվել է բռնության և սպառնալիքների, և իրեն ստիպել են հրաժարվել հայրենիք վերադառնալուց:

Շարքային Հակոբ Ինջիղուլյանը 2013 թվականի օգոստոսի 8-ին ծառայություն տանելու ժամանակ, չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա–ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանական հեռուստաալիքները երկու հարցազրույց են ցուցադրել Ինջիղուլյանի մասնակցությամբ, որոնց ժամանակ նա կրել է ադրբեջանական զինվորական համազգեստ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկար ժամանակ չէին կարողանում հանդիպել Ինջիղուլյանի հետ։ Հայկական կողմն այս ամենը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է համարում։ Ավելի ուշ նրան հանձնել են երրորդ կողմին: -0-