Գևորգ Կոստանյանն ազատվել է նախագահի խորհրդականի և ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Գևորգ Կոստանյանը ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։
Համապատասխան հրամանագիրը չորեքշաբթի ստորագրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. Գևորգ Կոստանյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»,– ասվում է հաղորդման մեջ։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Կոստանյանն ազատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։
Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
2016-ի օգոստոսի 4-ին Գևորգ Կոստանյանը հրաժարական էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Նա Կոլեգիայի անդամներին տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:
2017-ի հունվարին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվեց նախագահի խորհրդական։ -0-