Հակառակորդի գնդակից սպա է մահացել. ՊՆ
26.05.2014,
17:30
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով արցախցի սպա է զոհվել, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով արցախցի սպա է զոհվել, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը»,– ասվում է հաղորդման մեջ։
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշվում է հաղորդագրությունում։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
-0-