Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հակառակորդն առաջնագծում խախտել է հրադադարի ռեժիմը

18.01.2017, 11:05
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդն առաջնագծում խախտել է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց:

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: -0-