Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանում

19.05.2017, 12:41
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։

Ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական կայքը, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորքերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,- ասված է հաղորդագրության մեջ: -0-