Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

21.02.2017, 10:53
Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ՝ արձակելով 39 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-