Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները
08.10.2014,
13:55
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ քննարկեց հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ քննարկեց հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն` ուղղված ԼՂՀ հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին մեծապես նպաստում են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Զրուցակիցները քննարկեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
Ղարաբաղյան խնդրի քննարկումը եռակողմ ձևաչափով արդեն ընդունված պրակտիկա է։ Նմանատիպ հանդիպումներ սովորաբար անցկացվել են Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Օգոստոսի 10–ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը որոշակիորեն թուլացրել է հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին հայ–ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածությունը։
Սեպտեմբերի 4–ին նմանատիպ հանդիպում է նախաձեռնել ԱՄՆ պետքարտուղարը Նյուպորտում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-