Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կայցելի Հայաստան

13.04.2016, 20:20
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-15–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-15–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Այցի ընթացքում Բորդյուժան հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար, ՀԱՊԿ ՊՆԽ նախագահ Սեյրան Օհանյանի հետ։

«Ի թիվս այլ հարցերի` կքննարկվի նաև Կովկասյան տարածաշրջանում ապրիլի սկզբին կտրուկ սրված իրավիճակը»,– նշվում է հաղորդման մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–