Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հարյուրավոր ցուցարարներ դեռ մնում են Երևանի Ազատության հրապարակում

21.02.2013, 16:10
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ դեռ մնում են Ազատության հրապարակում` չնայած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հեռանալու և ուրբաթ ժամը 17։00–ին հանդիպելու կոչին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հարյուրավոր ցուցարարներ դեռ մնում են Երևանի Ազատության հրապարակում
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ դեռ մնում են Ազատության հրապարակում` չնայած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հեռանալու և ուրբաթ ժամը 17։00–ին հանդիպելու կոչին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հինգշաբթի նախագահի նստավայրում պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Հովհաննիսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հեռանալ և վաղը հավաքվել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Սակայն Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի քանի հարյուր ցուցարարներ մնացին Ազատության հրապարակում։ Ակցիայի մասնակիցների քանակն աճում է։

Փաշինյանն ինքը հրաժարվեց մեկնաբանել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը բողոքողների հետագա գործողությունները։

Նախագահի հետ այսօր կայացած հանդիպումն անցել է փակ ռեժիմում` առանց լրագրողների մասնակցության։ Պետության ղեկավարի նստավայր են թողել նաև Հովհաննիսյանի որդուն և նրա անձնական օպերատորին։

Փետրվարի 18–ին նախագահական ընտրությունների առաջադրված և ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և ցանկանում է փետրվարի 22–ին, ժամը 17։00–ին, հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։-0-